Ռուսաստանը եւ ԵՏՄ մյուս անդամ երկրները պայմանավորվածություններ են ձեռք բերել ծխախոտի ու ոգեից խմիչքի ակցիզների դրույքների շեմերի վերաբերյալ, ընդ որում Մոսկվան առաջակում է ակցիզները կապակցել ոչ թե եվրոյին, այլ ռուբլուն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ֆինանսների փոխնախարար Սերգեյ Շատալովը:
«Մեծ հաշվով մնացել է եվրոյի հարցը, որին կապակցված են բոլոր դրույքները: Մեր կարծիքով ավելի ողջամիտ կլիներ դրանք ռուբլու հետ կապակցելը, քանի որ մնացած արժույթները բավականին արագ են կրկնում ռուբլու փոխարժեքի փոփոխությունները: Մեզ հաջողվել է պայմանավորվել շեմերի վերաբերյալ: Մեզ չի հաջողվել վերջնական պայմանավորվածության հանգել, չնայած մենք դրան էլ ենք արդեն մոտենում, թե ինչպես է որոշելու միջանցքի մեջտեղը, որ արժույթին է այն կապակցվելու»,- նշել է ֆինանսների փոխնախարարը:
Նա նշել է, որ ակցիզների դրույքների վերաբերյալ հիմնական հարցերը «մենք կարծես լուծել ենք»:
«Մենք կարծես պատրաստ ենք պայմանավորվել, բայց դեռ փաստ չէ, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի »,- ասել է Շատալովը:
Նրա խոսքով , ծխախոտի ու ոգելից խմիչքի ակցիզների ներդաշնակեցման հարցի քննարկումը նոյեմբերին է ծրագրված:
«Մենք պետք է այդ հարցը հոկտեմբերին քննարկեինք Աստանայում, բայց այն հետաձգել էին մինչեւ նոյեմբեր: Իմ կարծիքով մոտավորապես նոյեմբերի 17-ին Եվրասիական հանձնաժողովի հերթական նիստ կլինի, ու այնտեղ այդ հարցը քննարկվելու է »,- ասել է Շատալովը:





























