Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հոկտեմբերի 27-ին արտագնա խորհրդի նիստ է կայացել, վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, թե սահմանվել է ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հայաստանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության իրականացման հատուկ կարգ եւ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոնները, ինչպես նաեւ հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջը: Լրացումներ են կատարվել «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 10-ում:
Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրված «F5» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույտվությունը:





























