Մեծ Բրիտանիայի զորքերը մնալու են Աֆղանստանում եւս մեկ տարի՝ օգնելու «անվտանգ եւ կայուն երկիր կառուցելու գործին», հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը։
«Բրիտանական կառավարությունը հասկանում է, որ աֆղանական ուժերից ժամանակ կպահանջվի՝ Աֆղանստանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու ունակ ուժ դառնալու համար»,- ասել է նա, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Սկզբնապես ենթադրվում էր, որ բրիտանական ուժերը Աֆղանստանից դուրս կգան մինչեւ այս տարեվերջ։ Ներկայումս երկրում գտնվում են 450 բրիտանացի զինծառայողներ, որոնք մասնակցում են տեղական սպաների ուսուցմանը, ապահովում աջակցում Քաբուլում ՆԱՏՕ-ի գործողություններին։





























