Սակրամենտոյի երեք բնակիչներ Թոմալես ծոցում նավակով շրջվել են: Նրանցից մեկը մահացել է, երկրորդը՝ փրկվել, իսկ երրորդին շարունակում են փնտրել:
Առավոտյան 8-ի սահմաններում տղամարդիկ գնացել են ձուկ որսալու: Նրանց նավակը շրջվել է եւ երեքն էլ հայտնվել են ջրում:
55-ամյա Անանիա Մալինովսկիի մարմինը գտել են, իսկ մյուս ձկնորսին, որի անունը չի նշվում, ջուրը ափ է նետել, որտեղ էլ նրան գտել են փրկարարներն ու տեղափոխել հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մարինի իշխանությունների փոխանցմամբ, շարունակում են Սերգեյ Գոլուբյատնիկովի որոնումները, որը Ֆոլսոմայի բանտի ատամնաբույժն է:




























