Պենտագոնում վստահ են, որ Իրաքի իշխանությունները չեն պատրաստվում շարունակել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում: Ամերիկյան Սենատում զինված ուժերի հարցերի հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն ու ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի հանձնաժողովի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը:
«Անցյալ շաբաթ մենք Իրաքի կառավարությունից հավաստիացում ենք ստացել, որ այն չի համագործակցելու Ռուսաստանի հետ, եւ որ ԱՄՆ-ն Իրաքի համար առաջնային գործընկեր է»,- ասել է Քարթերը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Դանֆորդն իր հերթին ասել է, որ վերջերս Իրաքի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանց ասել է, որ ԱՄՆ-ն «չի կարողանա շարունակել օգնել նրանց, եթե ռուսներին թույլ տան ռմբակոծություններ իրականացնել»:





























