Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են փոխում անձնագրերը ID-քարտերի հետ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է հանրապետական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ներկայացնելով ID-քարտերով քվեարկելու մասին օրինագիծը։ Օրինագծերի փաթեթը ներկայացվել է սահմանադրական հանրաքվեի նախօրեին։  

Ներկայումս հանրապետությունում 182,4 հազար քաղաքացի կա, որոնք քարտեր ունեն, բայց անձնագրեր չունեն։ Այդ թիվն օրեցօր մեծանում է։

Պատճառն այն է, որ նոր նմուշի կենսաչափական անձնագիրն անհրաժեշտ է միայն արտերկիր մեկնելիս, իսկ դրա մեջ գրանցման տվյալներ չկան, ուստի հնարավոր չէ քվեարկել։ «Մյուս կողմից աճում է ID-քարտերի նշանակությունը, այն պահանջում են մի շարք հարկային եւ բանկային գործառնությունների ժամանակ, քանի որ փոխարինումէ  եւ անձնագրին եւ սոցքարտին»,- նշել է Սահակյանը։

Նշենք, որ ընդդիմությունը հայտարարում է ID-քարտերով քվեարկելիս հնարավոր ռիսկերի մասին, քարտերով բարդ է կանխել կրկնակի քվեարկությունը։