Հոկտեմբերի 27-ին Մոսկովյան բորսայում տեղական ժամանակով 17:25-ին դոլարի փոխարժեքը հասել է 65.06 ռուբլու, սակայն մի քանի րոպե անց նվազել՝ հասնելով 64.92 ռուբլու: Վերջին անգամ դոլարն այդքան արժեցել է հոկտեմբերի 6-ին:
Այդ ընթացքում եվրոյի փոխարժեքը եղել է 71.79 ռուբլի: Երկու արժույթներն էլ բորսային աճուրդում շուրջ 3%-ով աճ են արձանագրել:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, ռուբլին անկում է ապրում նավթի ցածր գնի պատճառով: Հոկտեմբերի 27-ին ICE լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի գինը կազմել է 47.56 դոլար՝ մեկ բարելի դիմաց, սակայն մոսկովյան ժամանակով 16:00-ին այն ընկել է եւս շուրջ 2%-ով եւ կազմել 46.42 դոլար:
Նույնանման դինամիկա է արձանագրում նաեւ ամերիկյան WTI-ը. դեկտեմբերյան ֆյուչերսները կազմում են 42.68 դոլար:




























