Անցյալ շաբաթ Մեքսիկայում մոլեգնած «Պատրիսիա» փոթորիկը շուրջ 10 հազար մարդու նյութական վնաս է հասցրել, 3-3.5 հազար տուն է վնասվել: Այս մասին հաղորդել է Մեքսիկայի սոցիալական զարգացման նախարար Խոսե Անտոնիո Մեադեն:
El Universal-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ամենաշատը տուժել են Կոլիմա, Խալիսկո, Նայարիտ եւ Միչոական նահանգների գյուղական շրջանները, վնասվել են բազմաթիվ տնկադաշտեր: Վնաս է հասցվել նաեւ ճանապարհներին ու կամուրջներին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ Մեքսիկայի իշխանությունները «Պատրիսիա»-ն ամենաուժեղ փոթորիկն էին կոչել մոլորակի պատմության մեջ: Փոթորկի ներսում քամու արագությունը հասել էր մինչեւ 400 կմ/ժ-ի: Սակայն հետո տարերքը թուլացել էր արեւադարձային դեպրեսիայի մակարդակի: Զոհեր չեն գրանցվել:




























