Մեքսիկայում բանտից փախած Գաճաճ մականունով նարկոբարոն Հոակին Գուսման Լոերայի որոնումների ժամանակ Մեքսիկայի իշխանությունները 11 ոչ մեծ օդանավ են առգրավել: Այս մասին հաղորդել է երկրի գլխավոր դատախազությունը:
Գաճաճը հատուկ ռեժիմի «Ալտիպլանո» բանտից փախել է հուլիսի 11-ին, 1.5 կմ երկարությամբ ստորգետնյա անցուղով: Ձերբակալության ընթացքում Գաճաճը վիրավորվել է, սակայն առայժմ չի հաջողվել նրան բռնել:
Գլխավոր դատախազության տեղեկացմամբ, առգրավվել է նաեւ 8 ավտոմեքենա, հրազեն, կալանքի տակ է դրվել 7 շինություն: Այս բոլոր օբյեկտները կա՛մ անմիջական կապ ունեն Գաճաճի, կա՛ն նրա փախուստը կազմակերպած մարդկանց հետ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկար ժամանակ Գուսման Լոերան գլխավորել է մեքսիկական ամենահզոր «Սինալոա» նարկոկարտելը, որը թմրանյութ էր մատակարարում ԱՄՆ: 2014 թվականի փետրվարին նրան Մասալտան քաղաքում ձերբակալել էին Մեքսիկայի ծովային հետեւակայինները:




























