Վենետիկում 64 տարեկան տղամարդը, որը որոշել է բանկ թալանել, ներկայացել է որպես Ռոբին Հուդ:
Դեպքը տեղի է ունեցել Մեստրե շրջանում, Carige բանկի մասնաճյուղում: Բանկ մտնելով՝ տղամարդը, որի իսկական անունը չի նշվում, աշխատակիցներից 7 հազար եվրո է պահանջել: Նա խոստացել է այդ գումարը կիսել բոլոր ճանապարհորդների միջեւ: «Ես Ռոբին Հուդն եմ, տվեք ինձ փողերը»,- հայտարարել է նա: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ին:
Մենեջերը զանգահարել է ոստիկանություն, եւ դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են գողին, որը փորձել է փախուստի դիմել: Նրա մոտ մարտական զենքի պատճեն է եղել՝ դատարկ պարկուճներով, արցունքաբեր գազ եւ դանակ:




























