ՏԿԱԻՆ-ում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ փորձում է Կիեւյան կամրջից ցած նետվել: Նախքան փրկարարների ժամանելը երիտասարդին օգնության են հասել կամրջով անցնող երիտասարդներ, ապա դեպքի վայր հասած ոստիկանները ինքնասպանության փորձ կատարած երիտասարդին տեղափոխել են Մաշտոցի ոստիկանության բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ոստիկանության բաժնում պարզվել է, որ երիտասարդը Արարատի մարզի Արշալույս գյուղի 24-ամյա բնակիչ Էդգար Մարտիրոսյանն է: Երիտասարդը ոստիկանության հայտնել է, որ ցանկացել է ինքնասպանություն գործել, քանի որ խնդիրներ ունի Վաղարշապատի ոստիկանության հետ: