Օքսֆորդի համալսարանի գիտնականները պաշտոնապես հայտարարել են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Աֆրիկայում առյուծների քանակը կարող է կրկնակի պակասել։ Ամերիկացի մասնագետները կարողացել են պարզել, որ Աֆրիկայի որոշ հատվածներում այդ գիշատիչները բնաջնջման եզրին են։
Ամերիկացի գիտնականները զանգվածային հետազոտությունների ընթացքում 47 տարբեր շրջաններում համեմատել են վերջին 25 տարում առյուծների քանակի փոփոխությունը։ Հավաքած տեղեկության վերլուծության արդյունքում պարզվել է, որ Աֆրիկայի Կենտրոնական եւ Արեւմտյան հատվածներում առավելագույնը 20 տարի անց այդ տեսակի վայրի կենդանիների թիվը կարող է 50 տոկոսով պակասել։ Ընդ որում մասնագետները նշում են, որ մայրցամաքի արեւելյան հատվածում վիճակը նույնպես կրիտիկական է։
Առյուծների ոչնչացման հիմնական պատճառը մարդու տնտեսական գործունեությունն է, որի հետեւանքով ոչնչացվում են անտառային զանգվածները, փոխանցում է Planet- today-ը։




























