Կառավարման  խորհրդարանական մոդելի անցումը անհրաժեշտություն է, գաղափարը դրական է, սակայն նախագիծը լուրջ թերություններ ունի: Այս մասին այսօր` հոկտեմբերի28–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կարծում է՝

«Աբսուրդ եւ ծիծաղելի հոդվածներ կան, օրինակ՝ հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է, որի հետ եթե ինչ-որ համեմատելի բան գտնենք, կարող ենք ասել՝ մայր դառնալու նախապայմանը երեխա ունենալն է: Շատ հակասական կետեր կան և որոշ ինստիտուտներ ուղղակի ավելորդ են և բարդացնում են պետական կառավարման համակարգը: Օրինակ՝ պետք չէր վերցնել և կապել խորհրդարանական այն երկրների մոդելները, որտեղ կա նախագահ: Հայաստանում կարող էր նախագահ չլինել, ինչպես բազմաթիվ զարգացած խորհրդարանական համակարգերով երկրներում»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը կարող էր չլինել, Վճռաբեկ դատարանը կարող էր քննել եւ սահմանադրական, եւ այլ գործեր:

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններ իրականցնելը իշխանությունը պահելու նոր մեխանիզմն է, որը, սակայն,  իրեն չի արդարացնի:

«Պառլամենտական համակարգում դժվար է կառավարվել այն մեթոդներով, որոնցով կառավարվել է Հայաստանի Հանրապետությունը վերջին 20 տարիներին»,- նշեց նա:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:  Դրանով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի։