Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ակտիվ քարոզարշավը նոյեմբերի 1-ից սկսվելու է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների ետ զրույցում ասաց շտաբի պետի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իրենք ամեն օր երեկոյան 18.30-ին հանդիպում են, եւ այժմ կազմակերպչական աշխատանքներով են զբաղված:

«Երեկ հանդիպել ենք մարզպետների հետ, այսօր նախատեսված է հանդիպում մեծամասնակով ընտրված պատգամավորների հետ: Մենք պաստառների պատրաստման փուլում ենք, կազմում ենք հանդիպումների գրաֆիկ, եւ արդեն նոյեմբերի 1-ից կսկսենք ակտիվ քարոզարշավը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: