Իշխանությունները խարխլում են ընտրությունների վերահսկման հենասյունը՝ մասնավորապես կրկնակի քվեարկության հարցում: Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների մասին հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները:

«Իշխանությունները խարխլում ենք նման վերահսկողության հիմքը՝ անձնագրերում հսկիչ կնիքների առկայությունը: Իսկ դրա փոխարեն ոչինչ չեն առաջարկում: Մոտավորապես 180 հազար քաղաքացի, որոնք այսօր միայն ID քարտեր ունեն, կկարողանան քվեարկել անսահմանափակ անգամ, ու մեր դիտորդները չեն կարողանա ստուգել, արդյոք այդ մարդը միայն առաջին ու միակ անգամն է քվեարկում»,- շեշտել է Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը նախապատրաստել է օրինագիծ, ըստ որի քվեարկել կարելի է ոչ միայն անձնագրերով, այլեւ նույնականացման քարտերով: Ընդդիմությունը դեմ է այդ նախագծին, համարելով, որ քարտով քվեարկությունը սողանցք է բացում կրկնակի քվեարկության համար (քարտի վրա չի դրվում ժամանակավոր հսկիչ կնիք, որը նախատեսված է անձնագրերի համար):