Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ոչ»-ի քարոզարշավը սկսելու է նոյեմբերի 1-ից, միայնակ:

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ինքը քարոզարշավն իրականացնելու է իր կուսակցության՝ «Ազատության» անդամների հետ:

«Ես ոչ մի ճակատի չեմ միանալու, իմ քարոզչությունն եմ իրականացնելու, այս շաբաթվանից սկսելու ենք մարզային հանդիպումները: Թեեւ կասկածում եմ, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը կհասցնենք լինել բոլոր մարզերում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Հրանտ Բագրատյանը հույս ունի, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժողովուրդը դեմ է քվեարկելու, որից հետո ինքը հնարավորություն կունենա առաջադրվել նախագահական ընտրություններում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: