Բրիտանացի դիզայներները զարդեր են ներկայացրել նրանց համար, ովքեր վերջերս բաժանվել են: The Metro պարբերականը որպես օրինակ նշում է Ժիզել Գաննեին եւ նրա Divorce Ring հավաքածուն: Դրանց վրա քանդակված են թռչուններ, որոնք իրենց կտուցներում ամուսնական ծաղկեփնջեր ու ծաղիկներով կաստետներ են պահում:
Մեկ այլ դիզայներ՝ Աննա Լուկան իր հաճախորդներին ավելի պրակտիկ տարբերակ է առաջարկում՝ վերաձուլել ամուսնական մատանիները: Լուկայի խոսքով, նրա հաճախորդներն ամուսնալուծության մեջ իրենց իրավունքներն ընդլայնելու հնարավորություն են տեսնում եւ տեղի ունեցածն ընկալում են դրական լույսի ներքո, տեղեկացնում է Lenta-ն:
Ոսկերիչ Ջեսիկա դը Լոցը (Jessica de Lotz) իր հաճախորդներից մեկի համար անվանական կնիքով թեւնոց է ձուլել: Այդ զարդարանքը նա կոչել է ավերված հարաբերությունների լավ հիշատակ:































