Անկարայում 102 զոհով պայթյունը կազմակերպվել է «Իսլամական պետության» խմբավորման կողմից, որի նպատական է եղել քաոս ստեղծել Թուրքիայում եւ հետաձգել ընտրությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Անկարայի դատախազությունը։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն պնդումները, թե Անկարայի ահաբեկչության հեղինակը PKK-ն է։
Հայտարարության մեջ նշվել է, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած Անկարայի պայթյունը կազմակերպել են «Իսլամական պետություն» խմբավորման Թուրքիայի բջիջները։ «Ահաբեկչության նպատակը եղել է սադրել եւ հետաձգել մոտեցող ընտրությունները, երկրում քաոս ստեղծել»,-նշվել է Անկարայի դատախազության հայտարարության մեջ։




























