Ճապոնիայի ոստիկանությունն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերի ընթացքում կալանավորել է երկրում խոշորագույն հանցավոր խմբավորման՝ «Յամագուչի գումի»-ի եւ նրանից առանձնացած «Կոբե Յամագուչի գումի»-ի 96 անդամների:
Ճապոնիայի ազգային ոստիկանական գործակալության քարտուղար Մասահիտո Կանետակիի խոսքով, երկրի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են կատարել 76 հասցեներում, որոնք, ըստ մասնագետների, կապ են ունեցել հանցավոր խմբավորումների հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























