Աֆրիկյան անգղների քանակը աղետալի կերպով պակասում է։ Այս մասին ահազանգում է Բնության պահպանության միջազգային միությունը։ «Կարմիր գրքի» ամենամյա հրատարակման մեջ նշվում է, որ մայրցամաքում բնակվող գիշանգղների 11 տեսակներից 6-ը  ոչնչացման եզրին են գտնվում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Գիշանգղների թվաքանակի կտրուկ անկման պատճառը, կենդանիների պաշտպանների կարծիքով թունավորումներն են եւ հեքիմների կողմից այդ թռչունների որոշ օրգանները օգտագործելու հանգամանքը։

Բնապահպանների խոսքով՝ լեշերով սնվող անգղների քանակի նվազումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ մարդկության համար, քանի որ այդ թռչունները սնվելով լեշերով, կանխում են համաճարակների տարածումը։