Ադրբեջանում երիտասարդը դաժանորեն հաշվեհարդար է տեսել աղջկա հետ, որը փոխադարձությամբ չի պատասխանել իր զգացմունքներին:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Բաքվում մետրոյի կայարաններից մեկի հարեւանությամբ երիտասարդը (անունը դեռեւս հայտնի չէ) դանակահարել է 22-ամյա Իլահա Ուսուբավային եւ փախուստի դիմել: Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է:
Նախնական տեղեկություններով, երիտասարդը սիրահարված է եղել աղջկան, սակայն չի կարողացել փոխադարձության հասնել եւ որոշել է նման քայլի դիմել: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:
Վերջերս նման հանցագործություն էր տեղի ունեցել նաեւ Մոսկվայում: Ադրբեջանցու անառողջ կրքի զոհ էր դարձել 19-ամյա մի հայուհի: Անպատասխան սիրո պատճառով երիտասարդ ադրբեջանցին փողոցում հարձակվել էր աղջկա վրա եւ խոհանոցի դանակով մի քանի հարված հասցրել: Աղջիկը զոհվել է, երիտասարդը ձերբակալված է:




























