Կանադացի երաժիշտ Ռորի Վայները կոմպոզիցիա է ձայնագրել՝ օգտագործելով սենսորային ցուցիչներ, որոնք ընդունել են սեքսի ժամանակ իր եւ իր զուգընկերուհու մարմնի ազդակները: Ըստ Motherboard-ի, Վայների կոմպոզիցիան կդառնա նրա «Սեքսը, սենսորներն ու հնչյունը» (Sex, Sensors and Sound) անվանումով նախագծի մի մասը:

«Այս փորձի ժամանակ ես սեքսուալ շարժումները վերածել են հնչյունի»,- իր բլոգում գրել է կանադացի կոմպոզիտորը:

Վայները պարզաբանել է, որ իրենց մարմնի վրա տեղադրված ցուցիչները շարժման ընթացքում ազդանշաններ են ուղարկել, որոնք այնուհետեւ վերածվել են որոշակի հնչյունի եւ նոտայի:

Ըստ Informing-ի, կոմպոզիտորը փորձի արդյունքներն անկանխատեսելի է կոչել. «Ես ենթադրում էի, որ դա մերձեցման եւ միավորման օրինակ կդառնա, սակայն դրա փոխարեն հնչյուններն անդեմության եւ օտարության զգացողություն ծնեցին: Տարածությունը կործանելու փոխարեն երաժշտությունն ավելացրեց այն»: