«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այս պահին մարզային գրասենյակներ է բացում, որից հետո կհրավիրի համագումար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը կուսակցության հիմնադիրն է:

«Նորմալ ընթանում է գործընթացը, այս պահին գրասենյակներ ենք բացում մարզերում, որից հետո արդեն մայրաքաղաքում համագումար կհրավիրենք: Սակայն թե երբ կլինի համագումարը, դեռ չգիտենք»,- ասաց Մարուքյանը:

Հարցին՝ մինչեւ տարեվերջ կլինի՞ համագումարը, Մարուքյանը պատասխանեց, որ չի ցանկանում ժամկետներ նշել:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը կուսակցություն հիմնելու մասին հայտարարել է սեպտեմբերին: Ըստ պատգամավորի՝ կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: