Թուրքիայում նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը սկսել է հոգեւորականներին ներգրավել ձայներ որսալու գործում։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նորակառույց պալատում հանդիպել է արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջանների հոգեւորականների հետ, որոնցից մեկը խիստ հետաքրքիր հայտարարություն է արել տեսախցիկի առաջ։

Երզնկայի հայտնի հոգեւորականներից Մեհմեդ Նայըրը Էրդողանի հետ հանդիպումից հետո տեսախցիկի առաջ հայտարարել է, թե «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությանը նոյեմբերի 1-ին ձայն չտվողները դժոխք են գնալու։