Եկմալյան 4-16 շենքերի խաբված բնակիչները, որոնց բնակարանները 10 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով` այսօր` հոկտեմբերի 30-ին, վրան կտեղադրեն Պուշկին-Եկմալյան խաչմերուկում եւ կփակեն փողոցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եկմալյան փողոցի նախկին բնակիչներից Անահիտ Պողոսյանը` նշելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բնակիչներին խոստացել է լուծել բնակարանների խնդիրը, սակայն ոչինչ չի արել:

«Մեր խնդրին ոչ մի ձեւով լուծում չի տրվում, մենք էլ ուզում ենք ամենավերջին միջոցին դիմել` փակել Պուշկին փողոցը: Մեր բնակարանները քանդել են եւ մինչեւ հիմա բնակարան չենք ստացել, ուղիղ 10 տարի է երեխեքս դրսում են մնացել ու իմ նման 40 բնակիչ էլ կա: Ֆինանսների նախարարությունից ասում են հողը դրված է վաճառքի, հենց վաճառվի, ձեր հարցը կլուծվի: Բայց կարողա 10 տարի հետո վաճառվի, ինչա, ես փողոցում մնա ՞մ էլի:  Հիմա էդ հողատարածքը նենց վիճակում է, ոնցոր Սովետաշենի աղբանոցը լինի,  պարզ է, որ ոչ ոք էլ չի առնի տարածքն այդ վիճակում»,-ասաց Անահիտ Պողոսյանը: