Հոկտեմբերի 21-ին Սեւանա լճի ֆոնին լուսանկարվելուց հետո բարձրությունից ընկած եւ գլխուղեղի ծանր վնասվածք ստացած ֆրանսահայ 7-ամյա Ռուդոլֆ Սկալետտադի Մալեր Վարդանյանն արդեն ապաքինվում է, շուտով դուրս կգրվի հիվանդանոցից եւ կվերադառնա Ֆրանսիա: Այս մաիսն NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Նշենք, որ Ռուդոլֆ Վարդանյանն այժմ գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժական բաժանմունքում: Ռուդոլֆ Վարդանյանը ստացել էր գլխուղեղի տրավմա, վիրահատական միջամտություն, սակայն, անհրաժեշտ չի եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում լուսանկարվելիս երկու օր առաջ բարձրությունից ընկել էր Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի 7-ամյա Ռուդոլֆ Վ.-ն, որը տեղափոխվել էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: