ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ստիպեն, պետք է ճնշեն Ադրբեջանին` կատարելու իր միջազգային պարտավորությունները; Այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպման ակնկալիքներին:

«Սպասելիքները պետք է իրատեսական լինեն: Ըս իս, բանակցային  գործընթացի շարունակությունն արդեն իսկ դրական արդյունք է: Բացի դրանից, կան պատրաստի առաջարկներ` կապված վստահության եւ հետաքննության մեխանիզմների հետ, որոնց համաձայնվել են երեք համանախագահները, սակայն դա կդառնա իրականություն, թե ոչ, կապված է համանախագահների ճնշման աստիճանից: Այո, պետք է ճնշել Ադրբեջանին, որ համաձայնի, պետք է ստիպել ադրբեջանական կողմին կատարել սեփական միջազգային պարտավորությունները»,- ասաց նա:

Թե կոնկրետ երբ եւ որ երկրում է լինելու հանդիպումը, դեռեւս հայտնի չէ: Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` հանդիպումը կլինի դեկտեմբերի վեցից հետո: