ՀՀԿ-ն քարոզարշավը կսկսի նոյեմբերի 1-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա վստահեցրել է, որ եթե քարոզարշավի ժամանակ բացասական երեւույթներ, վարչական ռեսուրսի օգտագործում նկատվեն, դրա մասին անպայման պետք է հաղորդել:
«Հասարակությունն ու ժողովուրդը պետք է ասեն իրենց խոսքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Արդեն հիմա նկատելի է, որ քաղաքացիական հասարակության հիմնական մասը եւ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը կողմ են հանդես գալիս սահմանադրական փոփոխություններին»,-ասել է Բաղդասարյանը: Նա նաեւ կոչ է արել իրենց ընդդիմախոսներին քարոզարշավի ժամանակ ձեռնպահ մնալ իշխանություններին ու սահմանադրական կարգը տապալելու կոչերից:





























