Հայաստանում այս պահին այդքան մարդ չկա, որքան սահմանադրական հանրաքվեի նախօրեին ներկայացրել է իշխանությունը։ Այս մասին հոկտեմբերի 30-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները ընտրացուցակներում ավելացնում են ոչ միայն մահացած մարդկանց անունները, այլ նաեւ նրանց, ովքեր վաղուց ապրում են օրինակ Լոս Անջելեսում։ «Օրինակ՝ 50 մարդ կողմ է քվեարկել, 50 մարդ՝ դեմ։ Բայց իշխանությունների համար դժվար չէ ընտրողների ցուցակն ընդլայնել՝ ավելացնելով եւս 20 հոգու անուն, ինչը մեծացնում է ընտրակեղծիքի հնարավորությունը»,- ասել է Մանուկյանը։