Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում նոյեմբերի 8-ին կայանալիք գյուղապետի ընտրություններից մնացել է միայն 1 թեկնածու:

NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ առաջադրված 3 թեկնածուներից ՀՀԿ-ական Արամայիս Դավթյանն ինքնաբացարկ է ներկայացրել, անկուսակցական Վիլա Մակարյանը հետ է վերցրել փաստաղաթերը, մնացել է միայն ՀՀԿ-ական Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ Արմեն Խաչատրյանը «Կյորու» ՍՊԸ-ի տնօրենն է: Ի դեպ այս ընկերությունը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ եւ մի քանի տարի առաջ տուգանվել է վատորակ արտադրանքի համար:

Հիշեցնենք, որ Հարթաշենում համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են տեղի ունենում, քանի որ համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է ներկայացրել: Այս հարցը դրված է քննարկման Կառավարության վաղվա նիստում: