Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Երեւանում նախօրեին երեկոյան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հատուկ խորհրդատուի կատարած վրաերթի վերաբերյալ:

«Սա անձնական խնդիր է եւ դեսպանատան գործունեության հետ որեւէ առնչություն չունի»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին դեսպանատնից:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում Սարյան փողոցի թիվ 26/4 հասցեի դիմաց Honda մակնիշի 34 FN 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ջեֆրի Փ.-ն, որն աշխատում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում՝ որպես հատուկ խորհրդատու, վրաերթի է ենթարկել 48-ամյա Գայանե Գ.-ին, որն աշխատում է «Յուքոմ» ՍՊԸ-ում` որպես օպերատոր:

Գայանե Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը կայուն է: