Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը 2008 թվականի ի վեր ԱՄՆ կոնգրեսականների եւ նրանց աշխատակիցների շուրջ 200 ուղեւորություն է ֆինանսավորել դեպի Թուրքիա, ինչը Ներկայացուցիչների պալատի կանոնների, հնարավոր է՝ նաեւ դաշնային օրենքների խախտում է: Այս մասին է վկայում USA Today-ի անցկացրած հետազոտությունը:
Ոմանք պնդում են, որ իրենք ոչ առեւտրային կազմակերպություններ են, սակայն նրանք ԱՄՆ Հարկային ծառայության տվյալների բազայում ներառված չեն որպես բարեգործության թույլտվություն ունեցող կազմակերպություններ: Միաժամանակ, տվյալների բազայում ներառված խմբերը հարկային հաշվետվություններում նշել են, որ իրենք են վճարել ուղեւորությունների համար:
Հետաքննությունը ցույց է տվել, որ Գյուլենի շարժումն ավելի քան 800 հազար դոլարի ուղեւորություն է ֆինանսավորել:
Նշենք, որ 2015 թվականի հուլիսին Buzzfeed կայքում տվյալներ են հրապարակվել, որոնց համաձայն, 8 տարվա ընթացքում Գյուլենի շարժումը Թուրքիայում եւ ԱՄՆ-ում շուրջ 1.5 մլն դոլար է ծախսել Հայոց ցեղասպանության դեմ լոբբինգի համար:





























