Աշխարհի ամենաաղքատ նախագահը մեր երկրում է, քանի որ նա զուրկ է ժողովրդի սիրուց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը՝ նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ այիփ Էրդողանին:
Թուրքական ImcTV-ի փոխանցմամբ՝ Սելահաթին Դեմիրթաշն անդրադարձել է Թուրքիա ժամանած «աշխարհի ամենաաղքատ նախագահ» անունը կրող Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկային։
«Իմ կարծիքով՝ աշխարհի ամենաաղքատ նախագահը չէ Մուխիկան։ Աշխարհի ամենաաղքատ նախագահը Թուրքիայում է ապրում, քանի որ նա զուրկ է ժողովրդի սիրուց»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։
Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավար հանրապետական» կուսակցության հրավերով 10-օրյա այցով Թուրքիայում է գտնվում Արգենտինայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան։





























