Նյու Յորքում այսօր քանդվելու ենթակա շենքի մասնակի կործանման հետեւանքով առնվազն 1 մարդ է զոհվել, եւս մեկը փլատակների տակ է: Այս մասին հաղորդել են Նյու Յորքի հրշեջ-ծառայությունից:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:30-ի սահմաններում, Մանհեթենի 38-րդ փողոցում: 8 հարկանի շենքի փլուզման արդյունքում զոհվել է բանվորներից մեկը:

Այդ շենքը պատրաստվում են քանդել, իսկ տեղում շքեղ հյուրանոց են կառուցելու: