Հայաստանի խորհրդարանական մոդելը չպետք է կրկնի վրացականի ռիսկերը։ Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին ասել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին։

Այն ռիսկերը, որոնք առաջանում են վրացական մոդելում, պայմանավորված են այն հանգամանքով, որ առաջնային մանդատ ունի ե՛ւ խորհրդարանը (իսկ նա նշանակում է նրանց ձեւավորած Կառավարությունը) ե՛ւ նախագահը։ Նրանց միջեւ տարաձայնություններ առաջանալու դեպքում կարող են բարդ լուծելի հակասություններ առաջանալ։

«Մեր մոդելն ավելի շուտ մոտ է Իսրայելի խորհրդարանի մոդելին, քանի որ մենք ուղղակիորեն ընտրում ենք միայն խորհրդարանը։ Դա նշանակում է, որ լիամասշտաբ կոնֆլիկտ չպետք է առաջանա»,- հայտարարել է նա։