Տոկիոյում (Ճապոնիա) բացվել է աշխարհում միակ սրճարանը, որը նվիրված է մանկական «My Little Pony» մուլտսերիալին: Ինտերնետ-սրճարանում ամենուր ծիածաններ են եւ սերիալի հերոս պոնիների ֆիգուրներ. Ճաշացանկում իհարկե պոնիի միս չկա, այդ կախարդական վայրում սննդի առանձնահատկությունը փայլերի եւ վառ գույների առատությունն է: Ամեն ուտեստի հետ պոնիի պատկերով  շոկոլադե շքանշան է տրվում: Ցանկության դեպքում դա կարելի է տուն տանել: 

Այստեղ մատուցվում են ծիածանի բոլոր գույների պաղպաղակ,  սուրճ, սոուսներ:  Հաստատության տերերի պնդմամբ, օգտագործվում են միայն բնական գունավորիչներ` հատապտուղների եւ կանաչ թեյի հիմքի վրա, այնպես որ երեխաները կարող են հանգիստ ճաշել սիրելի հերոսների շրջապատում, տեղեկացնում է Kedem-ը: