2016-ին Հայաստանում սպառման համախառն ծավալի 0,3 տոկոսի աճ է ակնկալվում։ Այդ մասին ասվում է 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, որը նոյեմբերի 2-ին սկսվել է խորհրդարանում։
2015-ի առաջին կիսամյակում սպառումն աճել է 0,4%-ով, հիմնականում պետական ծրագրերի հաշվին։ Մասնավոր ոլորտում մասնավոր տրանսֆերտների եւ 2015-ի առաջին եռամսյակում վարկավորման նվազման պայմաններում սպառումը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է 1%-ով, բայց պետականը աճել է 0,7%, մեծ մասամբ հարկա-բյուջետային խթանիչ քաղաքականության շնորհիվ։
Այնուամենայնիվ, տարեկան ցուցանիշը բացասական կլինի (մինուս 0,6%), բայց 2016-ին փոքրիկ աճ է ակնկալվում։





























