Հայաստանի պաշտպանունակությունը կհպահպանվի նաեւ նոր Սահմանադրությամբ։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Սահմանադրական գործընթացները բերում են նրան, որ այս կամ այն պատասխանատու անձի կողմից պաշտպանական որոշում կայացնելու անձնական պատասխանատվությունից անկախ՝ Հայաստանի պաշտպանունակությունը կապահովվի նախկին մակարդակով։ Զինված ուժերի ղեկավարությունը ամեն դեպքում կապահովի պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակը։ Այդ պատճառով մենք աշխատում ենք, որպեսզի ձեւավորվի սահմանադրությամբ երաշխավորված համակարգ»,- ասել է Օհանյանը։
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին։





























