2015 թվականը դարձավ Եվրասիական տնտեսական միության կայացման տարի։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

«Մենք ակնհայտ առաջընթաց ենք նկատում, առաջին հերթին՝ տնտեսությունում, առեւտրային կապերի կայացման գործում։ Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն առեւտրային կապերով, դրանք հարաբերություններ են, որոնք նպաստում են զարգացմանը եւ այլ ոլորտներում»,- ասել է Մատվիենկոն։

Նա հիշեցրել է, որ 2016թ. փետրվարի 1-ից Եվրասիական տնեսական հանձնաժողովի նախագահ կդառնա Հայաստանի ներկայացուցիչը։ Նա այդ պաշտոնի թենածուին՝ Տիգրան Սարգսյանին հմուտ գործիչ է անվանել, որը կանգնած է ԵՏՄ ձեւավորման ակունքներում։ «Կարծում եմ, նա շնորհիվ նոր խթան կլինի ինտեգրացիոն գործընթացների զարգացման, ԵՏՄ-ում Հայաստանի դերի բարձրացման համար»,- ամփոփել է Մատվիենկոն։