Բուխարեստում կալանավորվել են հոկտեմբերի 30-ին հրդեհված Colectiv գիշերային ակումբի սեփականատերերը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Հրդեհից զոհվել էր 31 մարդ, մոտ 200-ը վիրավորվել էին։

Տեղի ոստիկանությունը մի քանի ժամ շարունակ հարցաքննել է 28-36 տարեկան երեք տղամարդու։ Կալանավորվածներին կարող են  մեղադրանք ներկայացնել ակումբը չափազանց ծանրաբեռնելու, դեպի վթարային ելքեր ոչ բավարար հասանելիություն ապահովելու եւ ոչ դիտավորյալ սպանության համար։

Նոյեմբերի 1-ին Ռումինիայի գլխավոր դատախազ Տիբերու Նիցուն հայտնել էր, որ Colectiv-ի սեփականատերերին ցմահ ազատազրկում է սպառնում, փոխանցում է Lenta-ն։ Նշվում է, որ ակումբը չէր պատասխանում անվտանգության կանոնների պահանջներին եւ նախատեսված չի եղել հրատեխնիկայով համերգներ անցկացնելու համար։