Բրազիլիայի Մոստարդես քաղաքում 17-ամյա Լորենցոն տան հետնաբակում թունավոր օձ է գտել եւ կծելով սպանել նրան, գրում է Latin American Herald Tribune-ը։

Երեխայի ծնողները նրան շտապ հիվանդանոց են տարել, սակայն բժիշկները թունավորման որեւէ նշան չեն հայտնաբերել։

Երեխայի մայրը Gaucha ռադիոկայանի եթերում պատմել է, որ դուրս է եկել փողոց եւ այնտեղ տեսել, որ տղան ատամներով բռնել է դեռեւս թպրտացող սողունին։ Կինը ստիպված է եղել կանչել ամուսնուն, որպեսզի կարողանան Լորենցոյի ատամներից ազատել օձին, փոխանցում է Gazeta-ն։