Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ազգային անվտանգության նախարարի ժ.պ., գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիեւը։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Գերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը։ «Մահմուդովի պաշտոնանկությամբ նա ավտոմատ կերպով զրկվել է Գերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից»,- ասել է հանձնաժողովում գործակալության աղբյուրը։

Նշենք, որ Պետական հանձնաժողովի պաշտոնը պետք է զբաղեցնի Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը։