Ոսկու շուկայի աշխատակցուհի Նելլի Հարությունյանի անհետացման վերաբերյալ ըստ NEWS.am-ի տեղեկությունների` մի վարկած է դեռեւս շրջանառավում: Նելլի Հարությունյանի ընտանիքը մեծ պարտքեր է կուտակել, որոնք չի հաջողվել մարել ամբողջությամբ: Անընդհատ ավելացել են պարտքերը, որոնց պատճառով սրտնեղած նա դուրս է եկել շուկայից եւ որոշել է տուն չգնալ:

Ըստ նախնական տեղեկություների` այդ երկուսուկես ամիսը նա անցկացրել է տարբեր տեղերում: Այս ամիսների ընթացքում չի փորձել երկրից դուրս գալ, հակառակ դեպքում նրան ավելի վաղ կհաջողվեր հայտնաբերել:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին Նելլի Հարությունյանին ոստիկանությունից բաց են թողել մի քանի ժամ անց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր` Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանին, որն անհետացել էր այս տարվա օգոստոսին, հայտնաբերել են ողջ եւ առողջ։

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նրան հայտնաբերել են նոյեմբերի 2-ին, Երեւանում։ Նելլի Հարությունյանին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ պարզելու համար նրա անհետացման հանգամանքները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երեւան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկա: