Ոսկու գները նոյեմբերի 3-ին առք ու վաճառքի ընթացքում թեթեւ նվազում են արձանագրել, որովհետեւ ներդրողները վախենում են, թե ընթացիկ տարում ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը կբարձրացնի դրույքները, իսկ ոսկու արժեքի անկումը կանխում է ամերիկյան տարադրամի էժանացումը։ 

Առք ու վաճառքի տվյալների համաձայն, Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչըրսներն էժանացել են 0,8 դոլարով կամ 0,07%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 1135,10 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչըրսների գինը աճել է մեկ ունցիայի դիմաց 0,08%-ով, մինչեւ 15,42 դոլար, տեղեկացնում  ՌԻԱ Նովոստին։

Ամռանը ոսկու գներն ընկել էին՝ հասնելով վերջին հինգ տարիների ընթացքում նվազագույն արժեքի այն ակնկալիքների պատճառով, թե ԴՊՀ-ն կբարձրացնի տոկոսադրույքները, բայց սեպտեմբերին վերջինս դրույքները պահպանեց նախկին մակարդակում։ Անցած չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի ԴՊՀ-ն դարձյալ  բազային տոկոսադրույքը պահպանել է նվազագույն մակարդակում՝ տարեկան 0-0,25% տոկոս, չբացառելով դեկտեմբերի տոկոսադրույքի բարձրացումը։