Նոյեմբերի 2-ին, մոտավորապես ժամը 10.00-ին անհայտ անձինք երկու կրակոց են արձակել Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի աշխատասենյակի ուղղությամբ, որտեղ նա իր ենթակաների հետ խորհրդակցություն էր անցկացնում։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայան Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նա հավելել է, որ կրակոցների հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայր է մեկնել ՈւԱԾ-ի օպերատիվ-քննչական խումբը։

Գիտլյանսկայան չի հաստատել այն տեղեկությունը, թե կրակել են դիպուկահարի հրացանից եւ ընդգծել է, որ տվյալները հայտնի կդառնան ավելի ուշ՝ քննչական գործողություներից հետո։