ԱՄՆ-ի արբանյակը եգիպտական Սինայի վրա ջերմային բռնկում է արձանագրել ռուսական ինքնաթիռի ջախջախման պահին, տեղեկացնում NBC News-ը։
Պենտագոնում բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, բռնկումը կարող է առաջացած լինել ինքնաթիռի պայթյունից (դա կարող էր լինել ջերմային բաքի, շարժիչի կամ ռումբի պայթյուն), բայց ոչ՝ երկրից արձակված հրթիռի հետեւանքով։ Նշվում է, որ արբանյակը կարձանագրեր նրա ջերմային հետքը, տեղեկացնում է Gazeta-ն։
Մեկ այլ պաշտոնյա հաստատել է, որ ինքնաթիռը մասերի է բաժանվել մեծ բարձրության վրա, բայց այս պահին բացակայում է որեւէ ապացույց, թե երկրից են կրակել։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերը տեղեկացրել էր, որ ապացույցներ չկան, թե A321-ը վթարի է ենթարկվել ահաբեկչության հետեւանքով։
Հոկտեմբերի 31-ին Շարմ-Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիայի» Airbus A321-ն ընկել է Եգիպտոսի Սինայի թերակղզում, ինքնաթիռում գտնվող 217 ուղեւորը եւ անձնակազմի յոթ անդամները զոհվել են։





























