Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիան Լայթհաուս» բարեգործական կազմակերպությունում 1 ամսական երեխայի մահվան դեպքով նախաքննություն է ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կազմակերպության փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը:
«Նախաքննություն է ընթանում, հետեւաբար այս պահին որեւէ բան հրապարակել չենք կարող: Երբ նախաքննությունն ավարտվի, այդ ժամանակ կարող ենք մանրամասներ հայտնել»,- ասաց Նելլի Մեսրոպյանը:
Ըստ Shamshyan.com-ի՝ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը մայրը փորձել է իր 1 ամսական տղային՝ Վաչեին, կերակրել, տեսել է, որ երեխան մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել:





























