Չիկագոյում դպրոցական ավտոբուսը դուրս է եկել ճամփեզր ու բախվել երկաթգծային ճանապարհների կողքին գտնվող հողաթմբին, գրում է Chicago Sun Times–ը։
Պատահարից հետո 27 մարդ է հիվանդանոց տեղափոխվել, նրանց վիճակը գնահատվում է որպես նորմալ։
Օպերատիվ ծառայությունները պարզում են, թե ինչն է դարձել ավտոբուսի վթարի պատճառը։
Դպրոցական ավտոբուսները նախագծելիս ՝ հաշվի են առնվում անվտանգության բոլոր պահանջները։ Անցած շաբաթ ուղեւորներից ոչ մեկը չէր տուժել, երբ նույնատիպ ավտոբուսներից մեկը բախվել էր մարդատար ավտոմեքենայի ու շրջվել, հայտնում է Gazeta-ն։





























