ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Գուգարք» մանկական ճամբարին տրամադրել է 10 համակարգիչ:
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում արդեն 57 տարի գործում է«Գուգարք» մանկական ճամբարը, որն ամեն տարի իր դռներն է բացում 7-ից 16 տարեկան պատանի հյուրերի համար: Այստեղ ամեն տարի իր հանգիստն է անցկացնում ավելի քան 1200 երեխա, հիմնականում՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից:
Ճամբարն արդիականացնելու եւ երեխաներին համակարգչային գիտելիքներ փոխանցելու համար անհրաժեշտ էր համակարգչային սենյակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն օժանդակել է «Գուգարքի» տնօրինությանը՝ տրամադրելով 10 համակարգիչ:
Ընկերության աշխատակիցներն աջակցել են դրանց տեղադրման հարցում:
«Ժամանակակից աշխարհում համակարգչային գիտելիքները էական նշանակություն ունեն գիտելիքի ձեռքբերման, ուսումնասիրություն իրականացնելու, ինչպես նաեւ տարեկիցների հետ շփվելու առումով: Համակարգչային սենյակի հիմնումը հնարավորություն կընձեռի երեխաներին՝ Լոռու գեղատեսիլ բնությունը վայելելու, այլ մարզերից ճամբար եկած իրենց հասակակիցների հետ շփվելու հետ մեկտեղ՝ միաժամանակ ձեռք բերել համակարգչային տարրական գիտելիքներե,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Որպես ՏՀՏ առաջատար՝ ընկերությունն աջակցություն է ցուցաբերում կրթության համակարգի տարբեր ասպարեզներում՝ տրամադրելով ֆինանսական, մեթոդական, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն:





























