Քալիֆորնիայի Քերն օկրուգի մայրուղու վրա փոշու սյունը 17 ավտոմեքենաների բախման պատճառ է դարձել, հայտնում է Weather Channel-ը։
Նշում են, որ բազմաթիվ մասնակիցներով վթարը տեղի է ունեցել գյուղական տեղանքում, որտեղ վերջերս արտեր էին փխրեցնում։ Բացի դրանից, քամու արագությունը 30-40 մղոն/ ժ-ի էր հասնում։
Տեղական Bakersfield Now պորտալի տեղեկություններով ՝ խոշոր վթարի հետեւանքով հինգ մարդ աննշան վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է Gazeta-ն։
Տուժած ավտոմեքենաները արգելափակել են շարժումը մայրուղու բոլոր գոտիներում, որոշ ժամանակ անց երթեւեկությունը վերսկսվել է։





























